Աշխարհում Մերիլին Մոնրոյի ամենամեծ արձանը Կալիֆոռնիայից տեղափոխվել է Նյու Ջերսի (լուսանկարներ)

10:32 • 08.04.14

Հոլիվուդի լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ աշխարհում ամենամեծ արձանը Կալիֆոռնիայից՝ Փալմ Սփրինգզից Նյու Ջերսի է տեղափոխվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Փալմ Սփրինգզի բնակիչները ոչ միանշանակ են ընդունել այս իրողությունը. ոմանք ուրախացել են, քանի որ չեն հավանում արձանը, ոմանք՝ տխրել։

 

Նյու Ջերսիում ևս ոմանք չեն հավանում, սակայն այդուհանդերձ արձանը հոյակապ խայծ է մնում զբոսաշրջիկներին գրավելու համար:

«Ընդմիշտ Մերիլին» անվանումով արձանը պլաստմասսայից է, ունի 8 մ բարձրություն, կշռում է 17 տոննա, հեղինակն է Սյուարդ Ջոնսոնը, ներկայացվել է Չիկագոյում 2011-ին: Դրանում Մոնրոն պատկերված է իր ամենահայտնի կերպարով՝ «Յոթերորդ տարվա մարմաջը» ֆիլմից:

 

Փորձագետները կարծում են, որ հավանական է՝ հայտնի արձանն արտասահման տեղափոխվի: Դրա նկատմամբ հետաքրքրություն ունեն այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Տոկիոն և Մադրիդը: