Ինչ զոհողությունների միջով են անցնում դերասանները նկարահանման հրապարակում (լուսանկարներ)

13:49 • 08.04.14

Bigpicture.ru-ն ի մի է բերել անցյալի ու ամենավերջին հայտնի ֆիլմերի դերակատարների զոհողությունների համառոտ տարեգրությունը: Նրանց չարչարանքները հիմնականում պսակվել են հաջողությամբ՝ բաղձալի «Օսկարի» արձանիկների կամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի տեսքով:

 

«Ադելի կյանքը» ֆիլմի դերակատարուհիները՝ Լեա Սեյդուն և Ադել Էկզարկոպուլոսը պատմել են՝ ինչպես է ֆիլմի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշը ստիպել իրենց իսկապես միմյանց ծեծել կռվի տեսարաններում: Իսկ նկարահանումը չի դադարեցրել անգամ, երբ Ադելը ձեռքը կտրել է ապակու բեկորով:

misery01 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

 

Ռեժիսոր Ջունո Մակն իր «Դիակի փայտացածությունը» ֆիլմի աստղին դեպրեսիայի հասցնելու համար նկարահանող խմբի հետ միասին պայմանավորվել ու կանոնավոր խանգարել է դերասանի քունը՝ անընդհատ զանգերով: Դրանից բացի նրան կերակրել են միայն սուրճով, հացով ու եփած բանջարեղենով: Եվ այդպես՝ 3 ամիս:

 

misery03 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

Ավստրալացի ռեժիսոր Աարոն Ուիլսոնն իր «Գմբեթ» ֆիլմի դերի հավակնորդներին քասթինգի ժամանակ առաջարկել է քնել իր հետ, և դա նկարահանել է: Վերջում նա դերը վստահել է Քհան Չիթենդենին, ով այս առաջարկից չի կորցրել ինքնատիրապետումը:

 

Ալֆոնսո Կուարոնը «Ձգողականություն» ֆիլմի աստղ Սանդրա Բալոքին, կարելի է ասել, պահել է «լայթբոքս» կոչվող սարքի մեջ և այնտեղից դերասանուհին նկարահանող խմբի հետ շփվել է ականջակալի միջոցով: Բալոքը սարքում է անցկացրել օրական 9-10 ժամ:

 

«Դալասյան գնորդների ակումբում» ՁԻԱՀ-ով հիվանդի մարմնավորելու համար Մեթյու ՄքՔոնահին նիհարել է 25 կգ-ով: Նրա խաղընկեր Ջարեդ Լեթոն նիհարել է 15 կգ-ով:

misery05 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

 

«Հսկաների հովիտը» ֆիլմի աստղ Ուոլաս Ռիդը նկարահանման գնալիս վթարի էր ենթարկվել գնացքով: Նրան նկարահանման հրապարակում էին պահում ցավազրկողների միջոցով: Այդ կերպ նա կախվածություն ձեռք բերեց թմրանյութերից ու ալկոհոլից և մահացավ հիվանդանոցում 32 տարեկանում:

misery06 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

 

1928-ի «Ժաննա Դ՛Արկի չարչարանքներում» Ռենե Ֆալկոնետին կարողանում էր անկեղծ տառապանք ցուցադրել, քանի որ ռեժիսորը նրան ստիպում էր ծնկներով զարկել քարե հատակին: Դրանից հետո Ֆալկոնետին այլևս ոչ մի ֆիլմում չի նկարահանվել:

misery07 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

 

«Ֆրանկենշտեյնի» համար Բորիս Կառլովը ստիպված էր 864 ժամ անցկացնել գրիմանոցում, շրջել մարմնին կցված ծանր պտուտակներով և 2,5 կգ-անոց սարքը մեջքին, որը Ֆրանկենշտեյնի էլեկտրահանգույցի իմիտացիան էր:

 

 

misery09 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

«Ջիմը ջունգլիներից» ֆիլմի աստղ Ջոնի Վայսմյուլլերին առաջարկվել էր 75 հազար դոլար հոնորար: Սակայն նա քաշի խնդիր ուներ: Եվ ըստ պայմանագրի՝ նրա հոնորարից կրճատվելու էր 5-հազարական դոլար 95 կգ-ից ավելի յուրաքանչյուր կես կիլոգրամ քաշի համար: Այս կերպ էկրանային տարզանը նիհարում էր ոչ թե դիետայից, այլ սթրեսից:

 

misery10 Жуткие страдания, на которые киноактёрам приходится идти ради успеха

Ալֆրեդ Հիչքոքը երբեք էլ չի առանձնացել դերասանների հետ մարդկային վերաբերմունքով: Բացառություն չէր նաև «Ռեբեկայի» աստղ Ջոան Ֆոնթեյնը:Միայնություն և ընկճվածություն պատկերելու համար ռեժիսորը նրան նաև կյանքում էր այդ վիճակին հասցրել՝ նկարահանող թիմի օգնությամբ: Նրանք, օրինակ, պայմանավորվեցին և չգնացին դերասանուհու ծննդյան 21-ամյակը նշելու... Իսկական տառապանքներն այս դեպքում ևս «Օսկար» բերեցին: