Մահացել է Սագրադա Ֆամիլիայի շինարարության ղեկավարը (լուսանկար)

17:29 • 08.04.14

Բարսելոնայում կյանքի 88-րդ տարում մահացել է ճարտարապետ Խոսե Մարիա Սուբիրակսը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով El Mundo իսպանական թերթին: Սուբիրակսը մահացել է երկուշաբթի երեկոյան երկարատև հիվանդությունից հետո:

 

Խոսե Մարիա Սուբիրակսը ծնվել է 1927 թվականի մարտի 11-ին Բարսելոնայում և քաղաքի ճարտարապետության վրա ոչ պակաս ազդեցություն թողել, որքան իր հայրենակից Անտոնիո Գաուդին: Համարվում է, որ հենց Սուբիրակսի շնորհիվ է Սագրադա Ֆամիլիա տաճարը դարձել Կատալոնիայի մայրաքաղաքի այցեքարտը: Գաուդիի նախագծով մայր տաճարի կառուցումը սկսվել է 1883 թվականին և մինչ այժմ ավարտված չէ:

 

Սուբիրակսը ղեկավարել է շինարարությունը 1986 թվականից: