Մեկնարկել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները
Մեկնարկել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները։ Ընդ որում՝ պաշտոնապես դրանք պետք է սկսվեին միայն մայիսի 14-ին, սակայն ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը որոշել է խաբել բոլորին և նկարահանումները սկսել է մեկ ամիս շուտ՝ խիստ գաղտնիության պայմաններում, գրում է Обозреватель-ը։
Նկարահանման խումբն այժմ գտնվում է Մարոկկոյում, որտեղ սկսվել են աշխատանքները։ Այդ մասին ասել է Disney ստուդիայի ղեկավար Ալան Հորնը։ Նա նաև նշել է, որ դերասանական կազմը պարզապես հսկայական է, և ոչ բոլոր դերակատարներն են հաստատվել։










