Երաժիշտները չեն կարողացել տարբերել Ստրադիվարիուսի ջութակները ժամանակակիցներից

17:49 • 08.04.14

Համաշխարհային կարգի ջութակահարները «կույր թեստի» ժամանակ չեն կարողացել տարբերել Ստրադիվարիուսի ջութակները նոր գործիքներից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:

 

Հետազոտությունը կազմակերպել են ջութակի վարպետ Ջոզեֆ Քերթինը և Պյեր և Մարի Կյուրիների անվան ֆրանսիական համալսարանից ակուստիկայի մասնագետ Կլաուդիա Ֆրիցը, որոնք իրենց առջև նպատակ էին դրել «բացահայտել Ստրադիվարիուսի ջութակի գաղտնիքը»:

 

Տասը երաժիշտների առաջարկել են գնահատել ջութակների հնչեղությունն անջատված լույսի ներքո և մուգ ակնոցով: Փորձի արդյունքում պարզվել է, որ ռեյթինգում առաջին երկու տեղը զբաղեցրել են ժամանակակից ջութակներ, որոնց արժեքը մոտ 100 անգամ ցածր է Ստրադիվարիուսի ջութակներից:

 

Ջութակահարները նաև պետք է որոշեին գործիքի տարիքը: 31 դեպքում նրանք տվել են ճիշտ պատասխան և 33 անգամ սխալվել են: