Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 81-ամյակը (լուսանկարներ)

11:19 • 09.04.14

Ապրիլի 9-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 81-ամյակը, հայտնում է УНН-ը:
 

Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը կայացել է 1950-ին Փարիզում, երբ խաղացել է «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ: Տասը տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմից հետո, նրան այցելեց հռչակը:

Դրանից հետո նրա մասնակցությամբ տարեկան 1-2 ֆիլմ էր թողարկվում:

 

1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է կատակերգություններում և մարտաֆիլմերում: Գրեթե բոլոր հնարքները հենց ինքն է կատարել:

 

Բելմոնդոն աշխատել է այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կառնեն, Ժան Պիեռ Մելվիլը և այլք: Նա առավել հայտնի ու սիրված է «Պրոֆեսիոնալը» ֆիլմից (1981)։

Միաժամանակ նա բարեհաջող հանդես է եկել թատրոնում, իսկ 1991-ին ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:

 

2001-ին Բելմոնդոն գրեթե թողել է մասնագիտությունը՝ սրտի լուրջ նոպայի պատճառով: 2008-ին նա նորից է հայտնվել էկրանին՝ «Մարդը և նրա շունը» ֆիլմով:

 

Բելմոնդոն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների՝ Պատվո լեգեոնի շքանշանին և Արվեստի ու գրականության ասպարեզում վաստակի շքանշանին: