Ճապոնիայում սակուրայի ծաղկման ամենաթեժ ժամանակաշրջանն է (լուսանկարներ)
Ամեն տարի գարնանը, հատկապես՝ ապրիլին, աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ են այցելում Ճապոնիա՝ տեսնելու վարդագույն սակուրայի կամ կեռասենու ծաղկումը:
Ինչպես ներկայացնում է Viralova.com-ը՝ սակուրան սերտորեն ասոցացվում է Ճապոնիայի մշակույթի հետ: Ազգային օդերևութաբանական ծառայությունն անգամ ուշադիր հետևում է «սակուրայի ծաղկմանը նախորդող» ժամանակաշրջանին:
Թեև սակուրան ծաղկում է ամեն տարի, դրա վարդագույն գեղեցկությունը երբեք չի հնանում կամ ձանձրացնում:
Ճապոնական մշակույթում բազմաթիվ ավանդույթներ կան՝ կապված սակուրայի ծաղկման հետ: Դրանցից է դարավոր պատմություն ունեցող «Հանամին», որը ծաղկած սակուրայի ներքո պիկնիկ կազմակերպելու հնագույն սովորույթն է:


































