Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել հիվանդանոցից

09:45 • 09.04.14

Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեխիկոյի հիվանդանոցներից մեկից, որտեղ հայտնվել էր անցած շաբաթ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Այնտեղ նա բուժօգնություն է ստացել՝ շնչառական հիվանդության բերումով:

 

Հիվանդանոցի ներկայացուցիչները պատմել են, որ 87-ամյա Նոբելյան մրցանակակիրը բուժումը շարունակում է տանը: Նրա առողջությանը լուրջ սպառնալիք չի եղել, սակայն նա չափազանց թույլ է՝ տարիքի բերումով:

 

Մարկեսին հիվանդանոց էին տեղափոխել մարտի 31-ին: Նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել՝ բավականին լուրջ վիճակում, կիրառվել են հակաբիոտիկներ: