Իվան Ահեղի մարմարե կիսանդրին աճուրդում վաճառվել է 269.000 դոլարով

10:18 • 10.04.14

Christie's աճուրդի տունը Նյու Յորքում անցկացրել է ավանդական գարնանային վաճառք՝ նվիրված ռուսական արվեստին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Աճուրդի գլխավոր նմուշը դարձել է Մարկ Անտոկոլսկու (1843-1902թթ.) Իվան Ահեղի մարմարե կիսանդրին։ Քանդակը վաճառվել է 269.000 դոլարով։ Ընդ որում՝ կազմակերպիչները հույս ունեին վաճառքից ստանալ ոչ ավելի քան 150.000 դոլար։

 

Իվան Ահեղի կիսանդրին ստեղծվել է 1877-ին և գտնվում էր իշխան Սերգեյ Օբոլենսկու հավաքածուում։ «Անձամբ Անտոկոլսկին Իվան Ահեղին անվանում էր «տանջող և տանջվող»։ Ռուս առաջին ցարի բնավորության հենց այդ երկակիությունը նա փորձել է ներկայացնել այս քանդակում»,- պատմել է աճուրդի տան ռուսական արվեստի բաժնի տնօրեն Մարկ Մերկեն։