Հիլարի Քլինթոնի նոր գիրքը լույս կտեսնի հունիսին

12:12 • 10.04.14

Հունիսի 10-ին լույս կտեսնի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գիրքը, որում կպատմվի այդ պաշտոնում նրա կյանքի ժամանակաշրջանի մասին, հայտնում է Huffington Post-ը:

 

Ըստ հրատարակչի՝ Simon & Schuster-ի՝ Քլինթոնը գրքում պատմում է, թե ինչպես արձագանքել մարտահրավերներին 21-րդ դարում: Սակայն առայժմ վերջնականապես հաստատված չէ գրքի վերնագիրն ու կազմի լուսանկարը:

 

Աղբյուրը նշում է, որ Քլինթոնի գիրքը հատկապես սպասված է 2016-ի նրա նախագահական հավակնությունների ֆոնին: Դրանում խոսվում է նաև նախագահ դառնալու նրա նպատակների և հնարավորությունների մասին:

 

Նախկինում՝ 2003-ին, Քլինթոնը թողարկել էր «Կենդանի պատմություն» վերնագրով գիրքը, որը վաճառվել էր 1 մլն օրինակով:

 

Այս գրքի համար Քլինթոնը համագործակցել է ամուսնու՝ Բիլ Քլինթոնի, դստեր՝ Չելսիի և Simon & Schuster-ի խմբագիր Ջոնաթան Քարփի հետ: