Չինաստանում բացվել է Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

21:31 • 10.04.14

Ասիական «Բոաո» տնտեսական համաժողովի մասնակիցները դարձել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության հյուրերը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


 Դմիտրի Մեդվեդևի կողմից 2014թ.-ին արված  լուսանկարները կցուցադրվեն Չինաստանի խոշորագույն համալսարաններում, ինչպես նաև՝ խոշոր միջազգային հարթակներում:


«Ցուցահանդեսի բացումը Բոաոյի ֆորումում վկայում է ռուս-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի մասին»,-նշել է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:


Ցուցահանդեսին ներկայացվել է 19 լուսանկար, որոնք Մեդվեդևը լուսանկարել է Ռուսաստանում և արտասահմանում: Դվորկովիչը հատկապես առանձնացրել է որոշ լուսանկարները, որոնք արվել են անցյալ տարվա հոկտեմբերին՝ վարչապետի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ: