Վուդի Ալենին մեղադրել են ռասիզմի համար. նրա մյուզիքլում չկա և ոչ մի սևամորթ

12:19 • 11.04.14

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը ենթարկվել է քննադատության. ամերիկյան մամուլը վրդովված է նրանով, որ նրա «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» մյուզիքլում չկա և ոչ մի սևամորթ դերասան, գրում է newsru.com-ը։

 

Ալենը պնդում է, որ ինքը դերասաններին չի ընտրել ռասայական հատկանիշներով, սակայն Тhe New York Daily News պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցնում է, որ ռեժիսորն ինքն է խնդրել օգնականներին՝ փորձերին աֆրոամերիկացիների չբերել։

 

Լրագրողների կարծիքով՝ այդ խնդրանքը բավականին տարօրինակ է եղել՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայտնի Cotton Club գիշերային ակումբում, որի մասին պատմվում է մյուզիքլում, 1920-ականներին այցելուների մեծամասնությունը եղել են սևամորթ գանգստերներ։

 

Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում Վուդի Ալենին խիստ քննադատել են այն բանի համար, որ իր ֆիլմերում չեն լինում միասեռականներ և չի շոշափվում միասեռ սիրո խնդիրը։