Chopard-ը Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» կպատրաստի «ազնիվ ոսկուց» (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնի մշտական գործընկեր Chopard ընկերությունն այս տարի կրկին կպատրաստի կինոմրցանակի խորհրդանիշը՝ հայտնի արձանիկներն արմավենու ճյուղի տեսքով, սակայն այս անգամ՝ բոլորովին նոր նյութից, գրում է buro247.ru-ն։
Կաննի հետ համագործակցության 17 տարիների ընթացքում Chopard-ը ներկայացրել է բազմաթիվ գլխավոր մրցանակներ։ Սակայն այս տարի «Ոսկե արմավենու ճյուղը», բացի նոր տեսքից, նաև նոր իմաստ կստանա։
Նյութով, որից կպատրաստվի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, ոսկերչական տունը հպարտանում է առանձնահատուկ կերպով. յուրաքանչյուր մրցանակ կձուլվի «ազնիվ ճանապարհով ձեռք բերված» ոսկուց (fairmined gold)։ Այդպես է Chopard-ն անվանել թանկարժեք «հումքը», որը ստացվում է շրջակա միջավայրի պահպանության բոլոր կանոններին հետևելով։
Նոր մրցանակի էսքիզները ներկայացվել են երեկ Փարիզում։ Միջոցառման շրջանակում ոսկերչական տունն առաջին անգամ ներկայացրել է նաև Red Carpet բարձր ոսկերչական վարպետության զարդերի նոր հավաքածու, որը նախատեսված է միայն «կարմիր գորգերի» համար։ Հավաքածուն ստեղծվել է Կաննի կինոփառատոնի համար։
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










