KISS և Nirvana խմբերը ներառվել են ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»
Ամերիկյան KISS և Nirvana խմբերը պաշտոնապես ներառվել են Քլիվլենդ քաղաքի «Ռոքնռոլի փառքի սրահում», ինչի կապակցությամբ Նյու Յորքում կազմակերպվել է հատուկ միջոցառում։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, քվեարկությունը, որի արդյունքներով այս խմբերը ներառվել են էլիտար ռոքնռոլ ընկերակցության շրջանակներում, ավարտվել է 2013թ. դեկտեմբերին։ Քվեարկությանը մասնակցել է երաժշտության ոլորտի 700 փորձագետ, այդ թվում նաև հայտնի երգիչներ, ինչպես նաև 1.4 մլն երաժշտասեր։
Ըստ գործող կանոնների՝ փառքի սրահում ներառվելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ երգչի կամ խմբի առաջին ձայնագրության թողարկումից անցած լինի 25 տարի։ Աղբյուրը մանրամասնում է, որ Nirvana-ի առաջին պաշտոնական Love Buzz սինգլը թողարկվել է 1988թ., իսկ KISS-ի համանուն դեբյուտային ալբոմը՝1974թ.։










