Smithsonian Photo Contest մրցույթին մասնակցող լավագույն լուսանկարները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Մայր բնության զարմանահրաշ գեղեցկությունն ու մարդկային ցեղի ուշագրավ բազմազանությունը ներկայացնող լուսանկարներն այս տարի մրցում են Smithsonian Annual Photo Contest ֆոտոմրցույթի շրջանակներում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մրցույթին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի լուսանկարիչներ։ Հայտնի է, որ կազմակերպիչներն արդեն ստացել են 50.000 լուսանկար՝ աշխարհի 132 երկրից։ Դրանցից նրանք ընտրել են լավագույն 60-ը։
Լուսանկարները պետք է լինեն թեմատիկ ու համապատասխանեն հետևյալ անվանակարգերին՝ բնություն, ճանապարհորդություն, մարդիկ, Ամերիկա։ Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է եզրափակիչ փուլ անցած 60 լուսանկարից լավագույն 10-ը։



















