Շարլիզ Թերոնը և Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Շոն Պենի նոր ֆիլմում

00:35 • 12.04.14

Խավիեր Բարդեմը և Շարլիզ Թերոնը ստորագրել են Շոն Պենի նոր ռեժիսորական՝ «Վերջին դեմքը» նախագծի մասնակցության պայմանագիրը: Այս մասին հղորդում է Росбалт.ru-ն`հղում կատարելով Киноафиша-ին:


Իրադարձությունները զարգանում են տաղանդավոր և խարիզմատիկ բժշկի` Բարդեմի շուրջ, ով ստիպված է ընտրություն կատարել իր սիրելի կնոջ`Թերոնի և իր մասնագիտական պարտքի միջև, քանի որ պարտավորվել է օգնել մարդկանց պատերազմական իրավիճակից տուժած աֆրիկյան երկրներում:


Ֆիլմի նկարահանումներն ըստ Էրին Դիգմանի սցենարի կսկսվեն այս տարվա հուլիսին և կիրականացվեն Աֆրիկայում: