«Քաղցած խաղեր. և կժայթքի հուրը» ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ՝ ըստ MTV Movie Awards-ի

09:39 • 14.04.14

«Քաղցած խաղեր. և կժայթքի հուրը» կինոպատումն արժանացել է ամերիկյան MTV հեռուստաալիքի մրցանակին՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է The Boston Globe-ը:

 

Կինոպատման գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Լոուրենսը և Ջոշ Հաթչերսոնը լավագույն դերասական աշխատանքի համար աժանացել են «Ոսկե փոփքորնի գավաթների»։

 

Լավագույն համբույր է ճանաչվել Ջենիֆեր Էնիսթոնի հետ համբույրը «Մենք՝ Միլերներս» ֆիլմում:

 

Լավագույն մենամարտ անվանակարգում հաղթող է ճանաչվել Օռլանդո Բլումի և Էվանջելին Լիլիի մարտական տեսարանը «Հոբիթից»:

 

MTV Movie Awards-ի վարկածով տարվա լավագույն կատակերգակ դերասան է ճանաչվել Ջոն Հիլը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից:

 

Երգչուհի Ռիհանան գնահատվել է իր էպիզոդային դերի համար՝  «Աշխարհի վերջը՝ հոլիվուդյան ոճով» ֆիլմում իր հայտնության համար։