Գերմանիայում Rammstein-ի և Metallica-ի երաժշտության հիման վրա բեմադրել են առաջին ռոք բալետը

13:40 • 14.04.14

Գերմանական Շվերին քաղաքի թատրոնն առաջին անգամ ներկայացրել է ռոք բալետ, որը բեմադրվել է Rammstein, Metallica և AC/DC խմբերի երաժշտության հիման վրա։

 

Ինչպես նշում է Euromag-ը, HardBeat բեմականացման դեկորացիաները հիշեցրել են իսկական ռոք համերգ. բեմում եղել են հրե շատրվաններ, արհեստական ծուխ, իսկ պարողներն էլ կրել են կաշվե հանդերձներ։

 

Աղբյուրը նշում է, որ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել բեմադրությունը, որի հաջորդ 3 ներկայացումների տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառվել են։