Մարչելո Մաստրոյանին՝ Կաննի 67-րդ կինոփառատոնի պաստառին
Կարևորագույն կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը, մոտենում է, և կազմակերպիչներն աստիճանաբար բացահայտում են գաղտնիքները, մասնավորապես՝ նրանք ներկայացրել են 2014թ. պաշտոնական պաստառը, հայտնում է buro247.ru-ն։
Այսօր ներկայացվել է մայիսի 14-25-ն անցկացվելիք Կաննի կինոփառատոնի պաշտոնական պաստառը, որի հիմքում Մարչելո Մաստրոյանիի հերոսի կերպարն է Ֆեդերիկո Ֆելինիի «8 ու կես» ֆիլմից։ Իտալացի ռեժիսորի ամենահայտնի աշխատանքներից մեկը 2 «Օսկար» մրցանակ է ստացել 1963-ին։
Այս տարի Կաննի կինոփառատոնը կմեկնարկի Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ։ 67-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը։
![]()











