Դրեզդենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին մասնակցում են նաև Վրաստանը և Մոլդովան
Դրեզդենում (Գերմանիա) այսօր մեկնարկում է Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը (Filmfest Dresden), հայտնում է Deutsche Welle-ն։
Միջազգային մրցույթին մասնակցում է 51 ֆիլմ, իսկ լավագույն գերմանական ֆիլմ մրցույթին՝ 29 ֆիլմ։ Ընդհանուր փառատոնին կներկայացվի ավելի քան 250 ֆիլմ աշխարհի 30 երկրներից։
Լավագույն գերմանական ֆիլմ մրցույթին մասնակցում է նաև Գերմանիայում ապրող ռեժիսոր Ալլա Չուրիկովայի «Նիկոզի» ֆիլմը, որում պատմում է Վրաստանում 2008թ. օգոստոսի իրադարձությունների մասին, երբ 5 օր շարունակ ականներն ընկնում էին Նիկոզի վանքի վրա։
Միջազգային մրցույթին մասնակցում են մոլդովացի ռեժիսոր Նատալի Շաուֆերտի կարճամետրաժ «Աննա», ինչպես նաև լատվիացի ռեժիսոր Էդմունդս Յանսոնի «International Father's Day» ֆիլմերը։










