Իտալիայում 19-րդ դարի հողմաղաց-թանգարան է բացվել

19:51 • 15.04.14

Իտալիայում 19-րդ դարի հողմաղացը վերածվել է թանգարանի՝ Լոմբարդիայի շրջանի Սոնդրիո քաղաքի արվարձանում:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ ջրաղացն անդադար աշխատել է 1867-1960 թվականներին. էներգիա է ստացել Վոլգա գետի Մերա վտակից:


Repubblica-ի փոխանցմամբ՝ որոշելով շինությունը վերածել պատմական հուշարձանի՝ այն վերանորոգել են բազմաթիվ կամավորների օգնությամբ, ովքեր շուրջ 9000 ժամ աշխատել են հողմաղացի վերակագնման վրա:


Այժմ կառույցը բաց է զբոսաշրջիկների համար, ովքեր կարող են ներսում ուսումնասիրել հողմաղացի եռահարկ կառույցում պահպանված հնագույն մեխանիզմները: