Ավստրալիայում անհայտ անձինք թանգարանից գողացել են Նապոլեոն 1-ի իրերը

10:25 • 15.04.14

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մաունթ Մարթա քաղաքի թանգարանից անհայտ անձինք գողացել են թանկարժեք նմուշներ, որոնք պատկանել են կայսր Նապոլեոն 1-ին, հայտնում է РИА Новости-ն:

 

Հանցագործները գիշերը ներխուժել են Բրիարս պատմության թանգարան, ենթադրաբար` զուգարանի պատուհանից: Թանգարանի անվտանգության ազդանշանը միացել է, սակայն գողերը հասցրել են տանել 10 թանկարժեք իր թանգարանի հավաքածուից: Նմուշները նախկինում փոխանցվել էին թանգարանին Ալեքսանդր Բալկոմբեի ժառանգների կողմից, ում հայրը եղել է վաճառական Սուրբ Հեղինե կղզում:

 

«Բալկոմբեն բնակություն է հաստատել Ավստրալիայում 1846-ին, մանուկ տարիքում նստել է Նապոլեոնի ծնկներին: Նրա ընտանիքը բարեկամություն է արել կայսեր հետ, երբ վերջինս արտաքսված է եղել Սուրբ Հեղինե կղզի»,- պատմել է թանգարանի աշխատակից Սթիվ Յորքը: Նրա խոսքով` գողացված իրերն անգին են, քանի որ հնարավոր չէ փոխարինել:


Այժմ հետաքննություն է ընթանում: