Այսօր Ալլա Պուգաչովան նշում է 65-ամյակը (լուսանկարներ)
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգչուհի Ալլա Պուգաչովային՝ ծննդյան առիթով։
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ անվանի երգչուհին ծնվել է 1949-ի ապրիլի 15-ին և առաջարկում նրա կյանքին ու կարիերային հետևել ֆոտոշարքով:
Պուգաչովան ունի նվագախմբի դիրիժորի և ռեժիսորի մասնագիտություն, կարիերայի սկզբում կոնցերտմայստեր է աշխատել: Երգչուհու կարիերա է սկսել 1970-ին:
1976-ից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի մոտ:
Պուգաչովային իսկական ճանաչում է բերել նրա հաղթանակը «Զոլոտոյ Օրֆեյ» մրցույթում: Երգչուհին իր կարիերայի սկիզբ է համարում «Առլեկինո» երգը:
Աղբյուրն առանձնացնում է նրա համագործակցությունը կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ 2001-2005 թթ:
Կարիերայի ընթացքում նա ավելի քան 100 ալբոմ է թողարկել, կատարել 500 երգ: Զբաղվել է նաև քաղաքականությամբ, մասնավորապես՝ սոցիալական զարգացման խնդիրներով։




























