Տոկիոն պատրաստվում է վարդերի փառատոնին

20:26 • 15.04.14

Մայիսի 10-ից հունիսի 8-ը Տոկիոյի հյուսիսում տեղակայված Kyu-Furukawa Teien զբոսայգում տեղի կունենա վարդերի փառատոնը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Travel-ին:


Այցելուները կկարողանան հիանալ գեղեցիկ 90 տեսակի ծաղիկներով և կզբոսնեն XIX դարում մեծահարուստ Իչիբեյ Ֆուրուկաևին պատկանող կալվածքում:


Հենց Ֆուրուկաևն է հիմնադրել «Fuji» ընկերությունը, իսկ կալվածքը նախագծել է անգլիացի հայտնի ճարտարապետ Ջոզայ Կոնդերը:


Մայիսի 16-ից 25-ը երեկոյան ժամերին կալվածքը հատուկ լուսավորություն կունենա, իսկ զբոսայգում երաժշտական և թատերական ներկայացումներ տեղի կունենան:


Kyu-Furukawa Teien-ի տարածքում տեղակայված են արևմտյան և ավանդական ճապոնական ոճերի երկու այգիները, որտեղ պատկերների և երկրաչափական կոմպոզիցիաների տեսքով ձևավորված հազարավոր վարդեր են ծաղկում:


Փառատոնի մուտքի տոմսը 150 ճապոնական իեն կարժենա: