Լուսանկարիչը խխունջներին համեմատում է մարդկանց հետ (լուսանկարներ)

23:07 • 15.04.14

Լուսանկարիչ Վյաչեսլավ Միշչենկոն խխունջներին համեմատում է մարդկանց հետ, քանի որ, ըստ նրա, նրանք ևս սիրել, մտահոգվել և իրենց իրավունքի համար պայքարել գիտեն, գրում է Adme.ru-ն։


«Մանկությանս տարիներին հայրս սովորեցրել էր ինձ սունկ հավաքել և մենք ամեն անգամ հանդիպում էինք զանազան միջատների: Երբ ես մի փոքր մեծացա, իմ մեջ հետաքրքրություն առաջացավ լուսանկարչության հանդեպ և ես որոշեցի այդ կախարդական պահերն անմահացնել լուսանկարի միջոցով»,-ասում է լուսանկարիչը։