Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը կնկարահանվի առանց Դևիդ Ֆինչերի մասնակցության

16:49 • 16.04.14

Աարոն Սորկինի սցենարով Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի էկրանավորումը կկայանա առանց ռեժիսոր Դևիդ Ֆինչերի մասնակցության։

 

Ընկերությունը հայտարարել է, որ նոր ռեժիսոր է փնտրում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեժիսորը Sony ստուդիայից նախնական 10 մլն դոլար է խնդրել և ամբողջական ստեղծագործական վերահսկողություն նախագծի նկատմամբ,  նշում է filmpro.ru-ն։

 

Ինչպես վստահեցնում է The Hollywood Reporter-ը, ստուդիայի ղեկավարության հետ խնդիրն առաջացել է ռեժիսորի չափազանց մեծ ֆինանսական պահանջների պատճառով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ գլխավոր դերում տեսնում է բացառապես Քրիստիան Բեյլին։