«Կախարդական գորգը» զարդարել է Կասաբլանկայի հնագույն եկեղեցու հատակը (լուսանկարներ, տեսանյութ)

20:31 • 16.04.14

Ֆրանսիացի նկարիչ Միգել Շեվալյեի յուրօրինակ դիզայներական ստեղծագործությունը զարդարում է Կասաբլանկայի Sacré Coeur («Սրբազան սիրտ») եկեղեցու հատակը Մարոկկոյում:


Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը՝ նրա ստեղծած պիքսելային գլուխգործոցը, որն ստացել է «Կախարդական գորգ 2014» անվանումը, պատկերվում է եկեղեցու գավթի հատակին՝ մութ տարածության մեջ:


Ներկայանալով վերափոխվող գույներով ու զանազան նախշերով՝ յուրօրինակ նախագիծը հատակին տարբեր պատկերներ է արտացոլում լուսային համակարգի շնորհիվ, ինչն արտասովոր տեսք է հաղորդում Մարոկկոյի արհեստագործական մշակույթին:


Ինքնատիպ մշակութային ստեղծագործությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռել անկախ ռեժիսոր Կլոդ Մոսեսյանը, ով համացանցում է տեղադրել նախագծի ողջ գեղեցկությունը պատկերող տեսանյութը:

 

carpet

 

 

 

Miguel CHEVALIER Tapis magiques 2014 Casablanca (Version courte) from Claude Mossessian on Vimeo.