Էլվիս Փրեսլիի և Ջիմի Հենդրիքսի բեմական հագուստներն աճուրդի կհանվեն
Նյու Յորքում Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի կհանի ամերիկացի լեգենդար երաժիշտներ Էլվիս Փրեսլիի և Ջիմի Հենդրիքսի բեմական հագուստները, հայտնում է newsru.com-ը։
Երկօրյա աճուրդում, որը կկայանա ապրիլի 26-27-ը, կներկայացվեն, մասնավորապես, մուգ-կապույտ կոստյումը և տաբատը։ Այդ հագուստով Փրեսլին 1956-ին ելույթ է ունեցել «Ֆրոնտիր» հյուրանոցում, նմուշի նախնական գինը 20.000 դոլար է։
15.000 դոլարով աճուրդի տունը հույս ունի վաճառել երկար վերարկուն, որը Փրեսլին կրել է միայն հատուկ միջոցառումների ժամանակ։
Կիթառահար Ջիմի Հենդրիքսի իրերից վաճառքի կհանվի հագուստի 2 նմուշ։ Աճուրդում կներկայացվեն նաև մի քանի տասնյակ հին իրեր, որոնք կապ ունեն այլ ամերիկացի կատարողների հետ։










