Կանկումի ստորջրյա թանգարանն իրենից քանդակների յուրօրինակ աշխարհ է ներկայացնում (լուսանկարներ)
Մեքսիկայի հարավ-արևելքում գտնվող Կանկում քաղաքը, որի անվանումը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «օձաբուն», հայտնի է իր ստորջրյա թանգարանով:
Huffington Post-ը նոր լուսանկարներ է ներկայացրել միջազգային զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկում՝ Կանկում քաղաքում գտնվող Isla Mujeres կղզու ջրային ավազանում տեղակայված ստորջրյա թանգարանից:
Սուզվելով ջրի տակ՝ այստեղ կարելի է հայտնաբերել բրիտանացի քանդակագործ Ջեյսոն դե Կայրես Թեյլորի 460 իրական քանդակի ամբողջական աշխարհը: Յուրօրինակ ստորջրյա քանդակների շարքը ներկայացնում է 8 տոննա Volkswagen-ը, հեռուստացույց դիտող տղամարդուն, վիպասանին և այլ հետաքրքրաշարժ կերպարներ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()












