Կիթառահար Մալքոլմ Յանգը լքում է AC/DC խումբը՝ առողջական վիճակի պատճառով
Ավստրալական AC/DC ռոք խմբի կիթառահար Մալքոլմ Յանգը ժամանակավորապես լքում է խումբն առողջական վիճակի պատճառով: Այդ մասին ասված է AC/DC-ի պաշտոնական կայքում, գրում է gazeta.ru-ն:
«AC/DC-ում անցկացրած 40 տարիներից հետո, կիթառահար և հիմնադիր Մալքոլմ Յանգը ժամանակավորապես հեռանում է խմբից առողջական վատ վիճակի պատճառով: Խումբը կշարունակի զբաղվել երաժշտությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մալքոլմ Յանգը AC/DC խումբը հիմնադրել է 1973 թվականին Սիդնեյում, եղբոր՝ Անգուսի հետ: AC/DC-ն ամենաճանաչված ռոք խումբն է Ավստրալիայից և աշխարհում ամենահայտնի խմբերից մեկը: 2014 թվականին խումբը հայտարարել է նոր ալբոմի թողարկման, ինչպես նաև հոբելյանական շրջագայության մասին։










