Հայտնաբերվել է Չինական մեծ պատի անհայտ մի հատված
Չինաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել է Չինական մեծ պատի անհայտ մի հատված, որը կառուցվել է պատի շինարարության սկզբնական շրջանում։ Հնագույն ավերակները հայտնաբերվել են Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանի Նանչանտան գյուղում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հետազոտողների կարծիքով՝ պահպանված հատվածը բաղկացած է 3 մասից, որոնց ընդհանուր երկարությունը 20 մ է։
Պահպանված հայտնի հատվածների մեծամասնությունը վերաբերում է Մին տոհմի ժամանակաշրջանին (1368-1644):










