Յուրօրինակ խաչելության պատկերը վերադարձվել է Ֆլորենցիայի տաճար

19:46 • 17.04.14

Յուրօրինակ փայտե խաչելությունը, որի բնօրինակն ստեղծել է քանդակագործ Բենեդետտո դա Մայանոն, վերադարձվել է Սանտա Մարիա դել Ֆյորե տաճար:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ այն անհետացած է համարվել շուրջ 4 տարի, որի ընթացքում ստեղծել են Քրիստոսի պատկերի իրական կրկնօրինակը, որը 19-րդ դարում պատվել է ներկով՝ բրոնզե արձանիկի նմանեցնելու համար:


Ինչպես գույնը, այնպես էլ՝ չափսերն ամբողջովին համապատասխանում են բնօրինակին, որն անհետացել էր, սակայն պահպանվել էին տվյալները:


Իտալացի Բենեդետտո դա Մայանոն Ֆլորենցիայում աշխատել է 15-րդ դարում՝ որպես քանդակագործ և ճարտարապետ: Նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ Մարիա Արագոնացու տապանաքարը, Սանտա-Կրոչե եկեղեցու որմնաքանդակները, ինչպես նաև՝ Ֆլորենցիայի Ստրոցիի պալատի ճարտարապետությունը: