Mail.ru Group-ը և Яндекс-ն սկսել են գումար վերցնել կինոդիտումների համար

09:28 • 17.04.14

Mail.ru Group-ին պատկանող Афиша Mail.ru կայքն սկսում է ֆիլմերի վաճառք, այդ մասին Ведомости-ին ասել է նախագծի հեղինակ Ալեքսեյ Անտրոպովը։

 

Կայքի բովանդակության դիմաց օգտատերերից գումար գանձել խումբը փորձելու է առաջին անգամ։

 

Mail.ru խմբի ծառայություններից օգտվողներն առաջ էլ օրինական ֆիլմեր դիտելու հնարավորություն ունեին, սակայն դրանք պատկանում էին նրա գործընկերներին՝ Ivi.ru, Tvigle.ru, Megogo.net, Zoomby.ru, Now.ru, Pladform.ru տեսահոսթինգներին։

 

Դրանց հետ խումբն աշխատում է գովազդային մոդելով՝ կիսել գովազդներից ստացված եկամուտները, իսկ օգտատերերը ֆիլմը դիտում էին անվճար։
 

Այժմ Афиша Mail.ru-ն առաջարկում է վճարել ֆիլմի համար անմիջապես կայքում, և դա դիտել առանց գովազդային ընդմիջումների։

 

Սակայն ֆիլմը կարող են դիտել վճարումից հետո երկու օրվա ընթացքում։ Դրա արժեքը կախված է թողարկման տարեթվից. հին ֆիլմերն արժեն 29 ռուբլի, իսկ նորերը՝ մինչև 299 ռուբլի։

Առցանց կինոդիտումներ է ստեղծում նաև Яндекс-ը՝ Кинопоиск կայքի հիմքով, որը ձեռք էր բերել 2013 թ.-ին՝ 80 մլն դոլարով։

Mail.ru Group-ը և Яндекс-ն սկսել են գումար վերցնել կինոդիտումների համար