Նյու Յորքում բացվել է Tribeca միջազգային կինոփառատոնը

10:19 • 17.04.14

Նյու Յորքի (ԱՄՆ) Tribeca միջազգային կինոփառատոնի 12 օրերի ընթացքում հանդիսատեսը կարող է տեսնել 89 լիամետրաժ ֆիլմ, որոնցից 55-ը համաշխարհային պրեմիերաներ են, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Կինոդիտումը բացվել է «Time Is Illmatic» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը նյույորքցի հայտնի ռեփ կատարող Nas-ի մասին է և նրա «Illmatic» ալբոմի, որը թողարկվել է ուղիղ 20 տարի առաջ։ Ֆիլմի դիտումից հետո կայացել է երաժշտի համերգը։

 

«Այս տարի փառատոնն անցկացվում է 13-րդ անգամ։ Ես սնահավատ մարդ եմ, այդ պատճառով էլ մի փոքր վախենում եմ։ Մենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում փառատոնը դարձել է Նյու Յորքի մշակութային կյանքի անբաժանելի մասը»,- ասել է Tribeca-ի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն։

 

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև բազմաթիվ կլոր սեղաններ, որոնց կմասնակցեն այնպիսի հայտնի կինոռեժիսորներ և դերասաններ, ինչպիսիք են՝ Ռոն Հովարդը, Լի Դենիելսը, Քևին Սփեյսին, Մայքլ Դուգլասը, Ալեք Բոլդուինը և Բրայան Քրենսթոնը։