«X մարդիկ» ֆիլմի ռեժիսորին մեղադրել են անչափահասի բռնաբարության համար
«X մարդիկ» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերին դատի են տվել՝ դեռահասի բռնաբարության համար, հայտնում է Reuters-ը:
31-ամյա Մայքլ Իգանը Սինգերին մեղադրել է իրեն սեքս պարտադրելու համար՝ իր ֆիլմերում նկարահանվելու հնարավորության դիմաց: Իգանի խոսքով՝ դա տեղի է ունեցել 1999-ին և 2000-ին, երբ ինքը դեռ անչափահաս էր։
Նա պնդում է, թե այն ժամանակ դիմել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրո և Լոս Անջելեսի ոստիկանություն, սակայն իրավապահներն իրեն «չեն լսել»։
Սինգերի իրավաբան Մարտին Սինգերն ասել է, որ բոլոր մեղադրանքները կեղծ են:










