Ավագ ուրբաթ. Հիսուսի խաչելության ու թաղման կարգը
Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչելության կարգ՝ ի հիշատակ Հիսուսի խաչելության: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը։
Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը:
Ժամը ՝ 17.00-ին կատարվում է թաղման կարգ: Եկեղեցիներում ծաղիկներով զարդարում են Հիսուսի «գերեզմանը»: Բոլոր մարդիկ կարող են ծաղիկներ բերել ու դրանցով զարդարել այն: Ժամերգության ավարտին հանդիսավոր թափորով գերեզմանը պտտեցնում են եկեղեցում կամ եկեղեցու շուրջ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:










