Կաննի կինոփառատոնում «Մայդանի» մասին պատմող ֆիլմ կցուցադրվի
Կաննի կինոփառատոնում մրցակցությունից դուրս՝ «Հատուկ ցուցադրությունների» շրջանակում, Ուկրաինայի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի: Այս մասին հաղորդում է unian.net-ը՝ հղում կատարելով TCH-ին:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոյի խոսքով՝ «Մայդան» ժապավենը ուկրաինական ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան նկարահանել է Կիևում փետրվարին և մարտին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:
Կաննի 67-րդ կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 14-ին:










