87 տարեկան հասակում մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը
Մեքսիկայում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի վիպասան, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Reuters-ին հղումով, որը վկայակոչում է մեքսիկական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Գարսիա Մարկեսը թոքերի բորբոքումով հոսպիտալացվել էր Մեքսիկայի մայրաքաղաքային հիվանդանոց: Բուժհաստատության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գրողի առողջական վիճակին լուրջ սպառնալիք չի եղել, սակայն նա բավականին թույլ է եղել՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը:
Ապրիլի 9-ին Գարսիա Մարկեսը դուրս էր գրվել հիվանդանոցից:










