Գաբրիել Գարսիա Մարկեսին կդիակիզեն
Նախօրեին կյանքից հեռացած կոլումբացի անվանի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին կդիակիզեն, հայտնում է El Universal-ը։ Դա տեղի կունենա ուրբաթ։
Հուղարկավորության արարողությունը գրողի ընտանիքի ցանկությամբ կլինի փակ։ Դրանից բացի այլ արարողություններ ընտանիքը չի նախատեսում: Մինչ այդ նախատեսվում է միայն վերջին հրաժեշտ ապրիլի 21-ին Գեղեցիկ արվեստների պալատում։
Մարկեսի հարազատները չեն հստակեցրել՝ արդյոք նրա աճյունը կսփռվի Կոլումբիայի տարածքում, քանի որ հուղարկավորությունը տեղի կունենա Մեքսիկայում:
Մարկեսը մահացել էր Մեխիկոյում, որտեղ ապրել էր ավելի քան 50 տարի:










