Հրատարակվել է Հարուկի Մուրակամիի նոր գիրքը՝ «Տղամարդիկ առանց կանանց»

09:03 • 18.04.14

Ճապոնիայում վաճառքի է հանվել Հարուկի Մուրակամիի նոր գիրքը՝ «Տղամարդիկ առանց կանանց» խորագրով, որը ներառում է 6 ստեղծագործություն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Վաճառքը սկսվել է Տոկիոյի ամենախոշոր խանութներից մեկում կեսգիշերին: Կես ժամ առաջ հետհաշվարկ է սկսվել, որին մասնակցել է հեղինակի՝ մոտ 70 երկրպագու ողջ Ճապոնիայից:


Ժողովածուում տեղ են գտել «Վարիր իմ ավտոմեքենան», «Երեկ», «Շահրիզադա» նովելները և առաջին անգամ հրապարակվող «Տղամարդիկ առանց կանանց» ստեղծագործությունը: