Լիվեփուլյան քառյակի ստեղծագործությունները` Պետական Կամերային Նվագախմբի կատարմամբ
Առաջին անգամ Հայաստանում կհնչեն «Բիթլզ» հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների մշակումները` կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:
Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 26 -ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից:
Համերգի ընթացքում կհնչեն «A Hard Day's Night», «Get Back», «Yesterday», «Hey Jude», «Eleanor Rigby», «Yellow Submarine», «Help», «Michelle» և այլ ստեղծագործություններ:










