Ռուսաստանին կարող են արգելել ելույթ ունենալ «Եվրատեսիլում»՝ Ղրիմի պատճառով

10:29 • 19.04.14

Մի խումբ օտարերկրյա լրագրողներ դիմել են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմկոմիտեին՝ Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին թույլ չտալու համար, հայտնում է korrespondent.net-ը՝ «Էխո Մոսկվիին» հղումով։

 

Լոնդոնից լրագրող Ուիլյամ Լի Ադամսը հայտնում է, որ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող Մարիա և Անաստասիա Տոլմաչյովա քույրերի Shine երգում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ղրիմի հարցով ակնարկ կա։

 

Նա կարծում է, որ քույրերի ելույթը կարող է սադրանք լինել։

 

«Մի խումբ երաժշտաքննադատներ արդեն կոչ են արել մրցույթի կազմկոմիտեին հեռացնել Ռուսաստանին մրցույթին մասնակցությունից»,- գրում է Heat-ը։

 

Դեռ կազմկոմիտեն չի արձագանքել պահանջին։ Մրցույթը կանցկացվի Դանիայում, մայիսի 6-10-ը։ Հայաստանը ներկայացնելու է Արամ Mp3-ը։