Դիեգո Կոյի հիպերռեալիստական նկարները (լուսանկարներ)
Դիեգո Կոյ անունով արվեստագետը նկարներ է ստեղծում, որոնք դժվար է մոռանալ: Դրանք պարզ, սևուսպիտակ արվեստի գործեր են, գրում է viralnova.com-ը:
Նրա նկարներում ջրի «խաղը», դիմագծերի, ստվերների ողջ խորությունը պարզապես ապշեցուցիչ են: Նկարները լի են չափազանց շատ մանրամասներով։ Ամենազարմանալին այս պատկերներում այն է, որ չնայած դրանք կարծես լուսանկարներ լինեն, իրականում նկարներ են:

















