Բեռլինում ինքնատիպ միջնադարյան ձեռագրերի ցուցահանդես է բացվել
Բեռլինի Հրեական թանգարանում միջնադարյան ձեռագրերի ցուցադրություն է բացվել, որի բոլոր ցուցանմուշները տրամադրել է Ցյուրիխում բնակվող մասնավոր կոլեկցիոներ Ռենե Բրագինսկին:
Ինչպես հայտնում է Euromag-ը`Berliner Zeitung-ին հղումով, ցուցանմուշները ո´չ միայն մշակութային ու պատմական նշանակություն ունենա, այլև՝ շատ գեղեցիկ են:
125 գործ, որոնց շարքում ամենահները պատկանում են 8-րդ դարին, իրենցից գեղագրության ինքնատիպ բարակ նմուշներ են ներկայացնում: Ձեռագրերի հատորները զարդարված են տարբեր պատկերներով և շքեղ զարդանախշերով:
Ցուցանմուշները պատմում են Աստծո, աշխարհի մասին, անցյալի և ապագայի, վախի և հոգսերի մասին: Յուրաքանչյուր ձեռագիր պատրաստված է մագաղաթից:
Ցուցանմուշների շարքում են տարբեր փաստաթղթեր, օրինակ` հրեական օրենքների գիրքը, որն ստեղծվել է Գերմանիայում՝ 1355-ին: Այն կազմված է ավելի քան 1000 էջից, որոնց համար կիրառվել է 300 հորթի կաշի:
Ցուցահանդեսը տևելու է մինչ օգոստոսի 3-ը:











