Ռոբին Ուիլյամսը կնկարահանվի «Միսիս Դաութֆայր» ֆիլմի շարունակությունում. ԶԼՄ-ներ
1993թ. մեծ էկրան բարձրացած «Միսիս Դաութֆայր» կատակերգության շարունակությունը ներկայում ստեղծման փուլում է, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների տվյալների՝ նոր ֆիլմում գլխավոր դերը կրկին կխաղա ամերիկյան դերասան Ռոբին Ուիլյամսը։
Ֆիլմի հաջորդ մասի ռեժիսորը Քրիս Կոլամբուսն է, ով նկարահանել էր առաջին «Միսիս Դաութֆայրը»։ Իսկ որպես սցենարիստ ընտրվել է Դևիդ Բերենբաումը։
Աղբյուրը հավելում է, որ 20 տարի առաջ նկարահանված կոմեդիան, ունենալով 25 մլն դոլար բյուջե, համաշխարհային վարձույթում հավաքել է 441 մլն դոլար։ Ֆիլմը պատմում է կնոջից ամուսնալուծված Դենիել Հիլարդի մասին, ով, իր 3 երեխաներից անբաժան լինելու ցանկությամբ դրդված, կերպարանափոխվում է տարեց կնոջ ու աշխատանքի անցնում կնոջ տանը։










