Հռոմում գայլի հսկայական գրաֆիտի է հայտնվել
Հռոմի Տեստաչո թաղամասում` բնակելի տներից մեկի վրա, հսկա որմնանկար է հայտնվել, որն իրենից Կապիտոլյան գայլի 30 մետր բարձրությամբ պատկեր է ներկայացնում:
Ինչպես գրում է Euromag-ը` Հռոմի հնագույն խորհրդանիշի ժամանակակակից դրսևորումն առանձնանում է հատուկ ռեալիզմով:
Հսկայական գրաֆիտիի հեղինակը սթրիթ արտի բելգիացի նկարիչ Ռոան է: Սակայն կենդանու տարօրինակ պատկերը ոչ բոլորին է դուր եկել. ոմանք ասում են, որ դա պարզապես գայլ է, այլ ոչ թե՝ կապիտոլիական, մյուսները կենդանուն առնետի են նմանեցնում:
Ռոան հայտնի նկարիչ է, ով թաքցնում է իր իրական անունը: Նա հայտնի է իր՝ կենդանիների սև-սպիտակ պատկերներով:











