«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդեսը՝ Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)

15:18 • 19.04.14

Հյուսիսային պողոտայում այսօր բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին:

ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդես-տոնավաճառին ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նա բացման իր խոսքում նշել է, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով և նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: