Սուրբ Զատիկի ավանդույթները աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)
Սուրբ Զատիկն ամենասիրված տոներից մեկն է ամբողջ քրիստոնեական աշխարհում։ Մարդիկ կուլիչներ և այլ քաղցրավենիք են պատրաստում, ձու ներկում և հավաքվում ամբողջ ընտանիքով։
«Комсомольксая правда»-ն ներկայացնում է հետաքրքիր տոնական ավանդույթներ, որոնք նշում են Սուրբ Զատկին աշխարհի տարբեր երկրներում։
Ոմանք ձուն ներկում են սոխի կճեպով, մյուսները վստահում են երեխաներին ծաղիկներ նկարել ձվերի վրա։ Շատ տարածված են նաև շոկոլադե ձվերը։ Իսկ օրինակ, Ֆրանսիայում տոնի գլխավոր ուտեստը՝ օմլետն է։ Կենտրոնական հրապարակներում հավաքվում են մարդիկ և բոլորը միասին պատրաստում են հսկայական օմլետ 5.000 ձվից։

Լեհաստանում, օրինակ, կա այսպիսի օրենք՝ թույլ չտալ տղամարդկանց մոտենալ կուլիչի խմորին։ Համարվում է, որ եթե տղամարդը պատրաստի խմորը, այն չի բարձրանա։

Անգլիայի հյուսիսում՝ Բեքափ փոքրիկ քաղաքում, տղամարդիկ ունեն հետաքրքիր ավանդույթ՝ կատարել խելագարների պար կարմիր-սև-սպիտակ հագուստներով։ Անգլիայի որոշ շրջաններում ընդունված են հարսանիքները, իսկ այլ վայրերում՝ ֆուտբոլ խաղալը։

Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում և Սլովակիայում, ըստ ավանդույթի, Զատկի ժամանակ երիտասարդները կարող են աղջիկներին ջրել և նույնիսկ հարվածել ուռենու ճյուղերով։ Այդ երկրների բնակիչների կարծիքով, նման ավանդույթը կօգնի իրենց լինել երիտասարդ և գեղեցիկ։











