Միշել Օբաման կնկարահանվի Nashville սերիալում
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման մայիսին կհայտնվի հեռուստաէկրաններին «Nashville» սերիալում կատարած էպիզոդիկ դերում, այս մասին հայտնում է lenta.ru-ն։
«Nashville»-ը ամերիկյան երաժշտա-դրամատիկ հեռուստասերիալ է քանթրի ոճում հանդես եկող կատարողների մասին։ Սերիալի «All or Nothing with Me» մասի գործողությունները կատարվում են Կենտուկի նահանգի Դորտ Քեմփբել ռազմական բազայում։
Համաձայն սցենարի, Միշել Օբաման կմասնակցի բարեգործական համերգի, որը կազմակերպվել է զինծառայողներին և վետերաններին աջակցելու համար։
ԱՄՆ առաջին տիկնոջ մասնակցությամբ սերիան եթերում կլինի մայիսի 7-ին։ Այս մասում որպես հրավիրված աստղ կխաղա նաև քանթրի երգչուհի Քելի Փիքլերը։










