Ադելը բեմ կվերադառնա նոր ալբոմով
Անգլիացի 25-ամյա երգչուհի Ադելը, ով 2011-ին ընդհատել էր իր կարիերան ձայնի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերադառնում է բեմ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Sunday Express պարբերականին։
«Գրեմմի» և «Օսկար» մրցանակների արժանացած երգչուհու վերջին 3 տարվա մեջ առաջին համերգը կկայանա հոկտեմբերին Լոնդոնի Ալբերտ հոլ սրահում։ Այնուհետ հնարավոր է՝ հաջորդեն համերգներ Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Համերգները տեղի կունենան հաջակցություն նրա նոր՝ երրորդ ալբոմի։
«Նրա ձայնը ժամանակի ընթացքում ավելի ուժեղ է դառնում, և նա լրջորեն աշխատել է՝ այն վերականգնելու համար։ Մինչ համաշխարհային շրջագայությունը դեռ շատ կա, այնպես որ դա կլինի ելույթների փոքր շարք»,- նշել է աղբյուրը։










